Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.
«Դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին ու սպառողներին՝
«Դեղերի մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշման համաձայն՝ համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերիային, հակասնկային, հակամիկոբակտերիային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի իրացումը Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել համապատասխան դեղատոմսերի առկայության դեպքում։
Խնդրում ենք պահպանել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները և տեղեկացնում՝
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն առավել խստացված է դիտարկում դեղատոմսով իրացվող կամ բաց թողնվող վերոնշյալ դեղերի շրջանառության նկատմամբ օրենսդրության պահանջները»։