Իսկանդեր կիրառվել է, այդ օրը եղել է ամպամած և տեսանելիության խնդիր ենք ունեցել․ Մովսես Հակոբյան

Պատերազմի ընթացքում Իսկանդեր կիրառվել է։ Չի կարող Իսկանդեր կիրառվել ու չպայթել։

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Կրած վնասների մասին միայն ու միայն կարող է տեղեկություն տրամադրել հակառակորդը՝ հշավի առնելով մի քանի հանգամանք․ առաջինը՝ այն տարածքը, որտեղ որ կիրառվել է Իսկանդերը՝ հեռավոր տարածքությունից լավ տեսանելի չէ, երկրորդ՝ կիրառման օրը եղել է ամպամած, ևս տեսանլեիության խնդիր ենք ունեցել և 3-րդը՝ ամենից կարևորը, դա պայթյունների արդյունքում կրած վնասներն է, որը միայն ու միայն կարող է ասել հակառակորդը, եթե մենք այդ տարածքները հետագայում հետ չենք վերցրել, իսկ ես գիտեմ՝ որտեղ որ կիրառել ենք, մենք այդ տարածքները հետ չենք վերցրել և արդյունքները չենք կարող արձանագրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել