Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մարտի 22-ին ստորագրել է ավագանու անդամներից մեկի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ
Դավիթ Խաչատրյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»։
Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանվում են ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, դադարման հիմքերը, իսկ հոդվածի 1-ին մասի համաձայն, նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։
Հավելենք, որ Դավիթ Խաչատրյանն այժմ զբաղեցնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը։