ՀՀԿ գործադիր մարմնի նիստը վարել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտնում է, որ այսօր՝ մարտի 22-ին, տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները եւ գնահատականները։

Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը։

Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարեւորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայակամը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել