Հայտնաբերվել է Եղվարդի ոստիկանության պետի դին

Մայիսի 2-ին, ժամը 09.32-ին Եղվարդի ոստիկանության պետ ոստ. գ-տ Կ. Հարությունյանի վարորդից տեղեկատվություն է ստացվել, որ իր ղեկավարը ս.թ մայիսի 1-ին, ժամը 14.30-ի սահմաններում «Նիսսան» մակնիշի 050VU03 պետհամարանիշի ավտոմեքենայով (ծառայողական) դուրս է եկել Եղվարդի ոստիկանության վարչական շենքից և նրա գտնվելու վայրի վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ի փոխանցմամբ` դեպքի վայր է մեկնել թիվ հատուկ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ոստիկանները Հրազդան քաղաքի գերեզմանատանը կայանված իր ծառայողական ավտոմեքենայում հայտնաբերել են Կ .Հարությունյանի դին` գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել