Երեխային անիծելու պատճառով Սեդան քաշել է Լեյլի մազերը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Սեդա Թ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 13.07.2012թ.` ժամը 16։00-ի սահմաններում, ԼՄ Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի 47 տան բակում կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ընթացքում ձեռքերով քաշքշել է Լեյլի Բ.-ի մազերից, դիտավորությամբ մի քանի անգամ հարվածներ հասցրել նրա ծոծրակային հատվածին, պատճառել ֆիզիկական ցավ, ծեծի ենթարկել նրան։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Սեդա Թ.-ի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Այսպիսով, համակցության մեջ գնահատելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դատարանը հաստատված է համարել, որ 2012թ. հուլիսի 13-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Լոռու մարզի Պուշկինո գյուղի 2-րդ փողոցի 47 տան աստճանների վրա` Լեյլի Բ.-ի կողմից իր երեխային անիծելու պատճառով Սեդա Թ.-ն քաշել է վերջինիս մազերը, սակայն դրա հետևանքով Լեյլի Բ.-ն ֆիզիկական ցավ չի զգացել, հետևաբար Սեդա Թ.-ի արարքում առկա չէ Լեյլի Բ.-ի նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելու հանցակազմը:

Դատարանը վճռել է Սեդա Թ.-ին ճանաչել և հռչակել անմեղ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքում արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել