Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված արգելքների մեղմացման հաջորդ փուլը մարտի 8-ն է:
Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Մարտի 8-ից Վրաստանում
- սկսել են գործել լեռնային հանգստավայրերում առկա ճոպանուղիները,
- ռեստորաններն ու սննդի կետերը հաճախորդներին կարող են սպասարկել նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
- խանութները, առևտրի կենտրոններն ու շուկաները մարտի 8-ից աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին:
Վրաստանում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը, ինչպես նաև բազմամարդ հանրային միջոցառումների անցկացման արգելքը:
Մինչ այդ՝ մարտի 1-ին, մի շարք սահմանափակումներ արդեն վերացվել էին, այդ թվում՝
- Հնարավոր է անցկացնել կոնֆերանսներ և թրեյնինգներ` համապատասխան կանոնների պահպանմամբ,
- Բաթումիում ռեստորաններըգործում են նաև փակ տարածքներում, բացի շաբաթ և կիրակի օրերից,
- Աշխատանքը վերսկսել են հանրային և մասնավոր մանկապարտեզները` աշխատակիցների պարտադիր թեստավորման պայմանով:
- ԲՈՒՀ-երը և քոլեջները կկարողանան գործնական, լաբորատոր աշխատանքներն ու քննություններն անցկացնել ոչ հեռավար կարգով,
- Աշխատանքը սկսել են թանգարաններն ու գրադարանները: