Այսօր՝ մարտի 5-ին, Եռաբլուրում ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող մեկնաբանել ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչների հայտարարությունները:
Հիշեցնենք, որ նա չի ստորագրել, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի և նրա համախոհների հայտարարության տակ: «Դուք ԶԼՄ-ների կողքին եք, թե՞ չէ, ուրեմն հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են և նրա կողքին»,-ասաց նա:
Հարցին՝ արդյոք դա զինվորական հեղաշրջման փորձ էր գեներալ-լեյտենանտը կրկին չմեկնաբանեց. «Ես ոչինչ չեմ կարող ասել և մեկնաբանություն չեմ անում»:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։