«Դուք չեք կարող որևէ մի դեպք մատնանշել, որ որևէ աշխատակցի ես կամ իմ գիտությամբ որևէ ՊԵԿ պաշտոնյա հանձնարարել է գնալ մասնակցել հանրահավաքին»,- այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա ասաց, որ իր կամքով մասնկացել է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. «Աշխատանքից հետո աշխատակիցները կգնան հանրահավաքի, թե չեն գնա, դա իրենց գործն է: Ամեն դեպքում իմ կողմից հորդոր չի եղել»,-ասաց նա: