Որքան շատ է պահանջարկը, այդքան՝ համակարգի տեսանկյունից, բարձրացվում են ավիատոմսերի գները. ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյան

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը խոսել է դեպի Ռուսաստանի Դաշնություն ավիատոմսերի գների աճի մասին:

«Հանձնաժողովը բազմաթիվ բողոքներ ստացավ քաղաքացիներից տոմսերի գների բարձրաման հետ կապված, նշեմ, որ ավիատոմսերի գների բարձրացումը Եվրասիական տնտեսական միության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ բարձրացման ոլորտը համարվում է անդրսահմանային շուկա, այդ իսկ նպատակով հանձնաժողովը տվյալ խնդրի հետ կապված մշտապես աշխատել է Եվրասիական տնտեսական միության համապատասխան մարմնի հետ և խնդրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ավիտոմսերի գնագոյացման և եկամուտների ձևավորման գործընթացն իրականացվում է ինքնաշխատ եղանակով ու տարբեր ծրագրերի միջով և ավիտոմսերի գնային քաղաքականությունը որոշվում է, ոչ թե մարդկային գործունեության արդյունքում, այլ համակարգի միջոցով: Այսինքն, որքան շատ է պահանջարկը, այդքան՝ համակարգի տեսանկյունից, բարձրացվում են գները, որպեսզի ավիաընկերություններն ավելի շատ եկամուտ ստանան»,-ասաց Հայկ Կարապետյանը:

Նրա խոսքով՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը իրավասություն չունի վարույթ իրականացնելու այս առումով, բացի այդ հանձնաժողովը աշխատել է նաև Հայաստանի տեղական ավիաընկերության հետ և ավիաընկերությունը նույն պատճառն է նշել, որ մեծ պահանջարկի արդյունքում սպառվել են էժան տոմսերը, մնացել են միայն բիզնես դասի կամ թանկ դասի տոմսեր և տպավորություն է ստեղծվել, որ բարձրացել են ավիատոմսերի գները:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել