Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Սև ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 20-ին և 20-ի լույս 21-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում զգալի, լեռնային գոտիներում և լեռնանցքներում բուք։ Գիշերը և առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը, 22-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 25-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։ Փետրվարի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-22-ին գիշերը աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։