Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության նախկին նախագահ Բիձինա Իվանիշվիլիին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավանդական բարիդրացիական և գործընկերային հարաբերությունները Հայաստանի և Վրաստանի միջև նոր խթան կստանան և առաջիկայում ավելի կզարգանան:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բիձինա Իվանիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել