ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արեգ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Տոկիո)»:
![](https://iravaban.net/wp-content/uploads/2021/02/areg-hovhannisyan-e1613477426291.jpg)
Արեգ Հովհաննիսյանի կենսագրությունը կարդացեք այստեղ։
Ինչպես արդեն հայտնել ենք, նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն Հրանտ Պողոսյանը հետ է կանչվել Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։