ԵՊՀ դասախոսը՝ համալսարանին հատուկ կարգավիճակ տալու մասին․ «Կուտ են տալիս, մի կերեք»

ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը անդրադարձել է  ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու հարցին։

«Բնականաբար դրանից հետո շատերն ասեցին, որ պետք է բուհական համակարգում ապահովել մրցակցություն և չի կարելի ԵՊՀ-ին տալ առավելություններ:

Բայց իրականում իրավիճակը լրիվ հակառակն է: Հատուկ կարգավիճակ ԵՊՀ-ի համար նշանակում է, որ այն լինելու է ծայրահեղ քաղաքականացված, ակադեմիական ազատությունը գրեթե վերանալու է, և վերջինս ունենալու է մրցակցային շատ ավելի սահմանափակ գործիքներ, քան օրինակ միջազգային պայմանագրերի վրա հիմնված այլ համալսարանները:

Այնպես որ` timeo danaos et dona ferentes, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է` «կուտ են տալիս, մի կերեք»:

Չէ մի չէ` հատուկ կարգավիճակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել