ԵՊՀ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արսեն Թավադյանը անդրադարձել է ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու հարցին։
«Բնականաբար դրանից հետո շատերն ասեցին, որ պետք է բուհական համակարգում ապահովել մրցակցություն և չի կարելի ԵՊՀ-ին տալ առավելություններ:
Բայց իրականում իրավիճակը լրիվ հակառակն է: Հատուկ կարգավիճակ ԵՊՀ-ի համար նշանակում է, որ այն լինելու է ծայրահեղ քաղաքականացված, ակադեմիական ազատությունը գրեթե վերանալու է, և վերջինս ունենալու է մրցակցային շատ ավելի սահմանափակ գործիքներ, քան օրինակ միջազգային պայմանագրերի վրա հիմնված այլ համալսարանները:
Այնպես որ` timeo danaos et dona ferentes, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է` «կուտ են տալիս, մի կերեք»:
Չէ մի չէ` հատուկ կարգավիճակ»: