Համար 7 երթուղու սպասարկման իրավունքը դադարեցվել է․ քաղաքապետի որոշում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը փետրվարի 1-ին որոշում է ստորագրել Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 7 երթուղու սպասարկման պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասին։

«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ դեկտեմբերի 3-ի հ.1994-Ն որոշմամբ հաստատված կարգի 65-րդ կետով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի 27.01.2021թ. հ.02/14-1222 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Թազա խաչ» ՍՊԸ-ի՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային համար 7 երթուղու սպասարկման իրավունքը.

2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ լուծել «Թազա խաչ» ՍՊԸ-ի հետ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.7 երթուղու համար կնքված՝ ավտոբուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագիրը.

3. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ լուծել ներհամայնքային ավտոբուսային համար 7 երթուղու համար «Թազա խաչ» ՍՊԸ-ի հետ կնքված՝ երթուղու սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիրը։

4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հ. Սարգսյանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել