Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Հրանտ Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՊԲ թիվ X զ/մ զինծառայող, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություն է գործադրել համածառակից, կրտսեր սերժանտ Ա. Աբրահամյանի նկատմամբ`պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Մինչև դատաքննությունը սկսվելն ամբաստանյալ Հրահատ Ա.-ն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:
Դատարանը վճռեց Հրահատ Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և դատապարտել ազատազրկման 1/մեկ/ տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 1/մեկ/ տարի 6/վեց/ ամիս ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net