Առաջիկա օրերին քննարկվելու է Քրեական օրենսգրքում խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլուխը, որը պետք է համապատասխանեցվի միջազգային չափանիշներին:
Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը։
«Մենք բարձրացնում ենք հարցը, որ տարածաշրջանում Ադրբեջանի վարքագիծը, վարձկանների տեղակայումը դիտարկվում են որպես ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին ուղղված վտանգ: Հայաստանը ակտիվ միջազգային գործընթացներ է սկսել: Երեկ միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրապական դատարան»,- նշեց Վարդանյանը։ Նա նշեց նաև, որ ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակները՝ անկախ քաղաքական պատկանելությունից, խոսել են երկրին հուզող բոլոր հարցերի մասին: