Երևանի և մարզերի մի շարք հասցեներում այսօր մինչ երեկո ջրամատակարարումը կդադարեցվի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 2-ին ժամը 12:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Շնող գյուղի ջրամատակարարումը։

  • ժամը 13:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Ավան Թումանյան թաղամասի ջրամատակարարումը,
  • ժամը 12:40-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Սարի Թաղ 18 փողոցի ջրամատակարարումը,
  • ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Ֆուչիկի 1-ին նրբանցք 15 և 17 բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումը,
  • ժամը 12:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Հաղթանակ և Այրում գյուղերի ջրամատակարարումը,
  • ժամը 12:30-ից մինչև ժամը 15:30-ը կդադարեցվի Աբովյան քաղաքի Էլար փողոցի, Էլարի 1-ին և 2-րդ նրբանցքների, 1-ին, 2-րդ և 3-րդ փողոցների, Վոլկովի 1-ին, 2-րդ նրբանցքների և Երևանյան փողոցի 1 շենքի ջրամատակարարումը,
  • ժամը 12:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Մյասնիկյան գյուղի ջրամատակարարումը,
  • ժամը 13:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Բարձրաշեն գյուղի Սարոյան, Պ. Սևակ, Րաֆֆու և Թումանյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել