Եռաբլուրում Գարեգին Բ-ն անդրադարձել է պետության գործերին եկեղեցու միջամտության հարցին և առանձին հոգևորականների կոռուպցիոն գործարքների հետ կապված լինելուն։
Կաթողիկոսը նշեց, որ յուրաքանչյուրին կարելի է մեղադրանք ներկայացրել, սակայն այդ մեղադրանքները պետք է հաստատվեն, փաստվեն։
«Երևույթնե՞ր, այո․․․Իմ կողքին կանգնած է Նավասարդ սրբազանը։ Նա Bentley ավտոմեքենա է նվեր ստացել։ Այդ ավտոմեքենայի գումարը նա նվիրել է կարիքավորներին։ Շահարկել նման երևույթները ճիշտ չէ։ Ինչո՞ւ անդրադարձ չկա նրան, որ եկեղեցականները կարիքավորի կարգավիճակում անտրտունջ իրենց առաքելությունն են իրականացնում։ Թերևս բարվոք վիճակում ապրող 1-2 եկեղեցական կա, բայց դա բնորոշիչ է դառնալու ողջ եկեղեցականների՞ համար»,-նշեց Գարեգին Բ-ն։
Կաթողիկոսը անդրադարձել է նաև Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ գերիների վերաբերյալ իր բանակցություններին։
Մանրամասները՝ տեսանյութում։