Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում. ԱՀ ԱԻՊԾ

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից զգուշացնում են.

«Հարգելի հայրենակիցներ.
Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 11-ից հետո, օրվա ընթացքում մի քանի անգամ ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակա տարածքներում:

Պայթյունի ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և այլ պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության ահազանգման կենտրոն՝ 911,101,112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել