Արցախը ծանր վիրավոր է, իսկ վերքերը բուժել կարող ենք միայն աշխատանքով․ Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախը ծանր վիրավոր է, իսկ վերքերը բուժել կարող ենք միայն աշխատանքով։ Այսօր կարիք ունենք նախաձեռնող մարդկանց ու խմբերի, որոնք ենթաշրջան առ ենթաշրջան, գյուղ առ գյուղ զարգացման տարբեր ծրագրեր կառաջարկեն և կիրականացնեն։

2020թ․ վերջին օրը ոչ ամփոփում եմ տարին, ոչ էլ նոր տարվա հետ կապված մաղթանքներ հղում։ Ուղղակի ցանկանում եմ, որ տարածքային զարգացման ուղղությամբ 2021թ․ բազմաթիվ մարդիկ ու խմբեր աշխատեն Արցախում։ Սպասում եմ ձեր առաջարկներին և ծրագրերին։ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստ է լինել ձեր ուղեցույցը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել