ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զրույցի ընթացքում դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության մեջ ամրագրված կետերը, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը`Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովելով հրադադարի ռեժիմը և խաղաղ բնակչության անվտանգությունը:
Նրանք վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու քննարկումը հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Առավել հրատապ էին փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական և մշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հումանիտար խնդիրները։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին վերջինիս ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթել շուտափույթ ապաքինում: