Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում․ պատգամավորը՝ շրջափակման մեջ հայտնված կամավորների մասին

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է, ճանապարհները բաց են խաղապահներն էլ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։ Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում:

Հ.Գ հարգելիներս խոսքը չի վերաբերում գերիներին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել