Այսօր լրացավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 5 տարին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է․

«Այսօր լրացավ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադրման 5 տարին։

Մեր գործողությունների հիմքում շարունակում են մնալ այն կայուն արժեքները, ինչպիսիք են հայրենիքին նվիրումը, պետական շահը, մեր երկրի միասնականությունն ու անվտանգությունը։

Լուսավոր Հայաստանը շարունակելու է ծառայել Հայաստանի պետականությանն ու մեր ժողովրդին։
Շնորհավորում ենք կուսակցության բոլոր մարմինների, խորհուրդների և տարածքային կառույցների անդամներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել