«Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջը հայտնում է․
«Այսօր լրացավ Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադրման 5 տարին։
Մեր գործողությունների հիմքում շարունակում են մնալ այն կայուն արժեքները, ինչպիսիք են հայրենիքին նվիրումը, պետական շահը, մեր երկրի միասնականությունն ու անվտանգությունը։
Լուսավոր Հայաստանը շարունակելու է ծառայել Հայաստանի պետականությանն ու մեր ժողովրդին։
Շնորհավորում ենք կուսակցության բոլոր մարմինների, խորհուրդների և տարածքային կառույցների անդամներին»։