Ո՞րն է համարվում «հարմար աշխատանք»

Հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը՝ հաշվի առնելով առաջարկվող աշխատանքի վարձատրության չափը և աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:
Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող գործազուրկ անձանց համար, որոնց զբաղվածության պետական ծառայության կողմից հնարավոր չի եղել ապահովել վերոնշյալ հարմար աշխատանքով, հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ վերամասնագիտացում:
Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար հարմար կարող է համարվել այն աշխատանքը, որը պահանջում է զբաղվածության պետական ծառայության կողմից մինչև վեց ամիս ժամկետով կազմակերպվող նախնական մասնագիտական պատրաստում և արհեստագործական ուսուցում:
Մասնագիտական կրթություն չունեցող գործազուրկ անձանց համար, որոնք հրաժարվել են նշված ուսուցումից, հարմար է համարվում որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:
Հարմար աշխատանքի վարձատրության չափը և առաջարկվող աշխատավայրի տրանսպորտային մատչելիության չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել