250 հազար դրամ միանվագ աջակցություն այն քաղաքացիներին, որոնց անշարժ գույքը պատերազմի հետևանքով բնակության համար դարձել է ոչ պիտանի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է․

«Արցախի Հանրապետության քաղաքացիներին կտրամադրվի 250 հազար դրամ միանվագ աջակցություն, եթե նրանց բնակելի անշարժ գույքը պատերազմական ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով դարձել է բնակության համար ոչ պիտանի:

Միջոցառմանը կարող են դիմել 2020 թ․ սեպտեմբերի 27-ի դրությամբ Արցախում հաշվառված և առնվազն 3 ամիս փաստացի բնակված չափահաս և անչափահաս քաղաքացիները։ Վերջիններիս դրամական աջակցությունը կտրամադրվի ծնողին, եթե նա միջոցառման շահառու է։

Պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիները, որոնք արդեն ստացել են ծրագրով նախատեսված 300 հազար դրամ աջակցությունը, այս միջոցառման շահառու չեն կարող դառնալ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել