Մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել․ Տաթև Խաչատրյան

Քաղաքացիներն այս պահին անհնազանդության ակցիա են անում Երևանի տարբեր հատվածներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը Իրավաբան․net-ին հայտնեց, որ Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները իրականացնում են իրենց անհնազանդության ակցիան, այդ պատճառով կաթվածահար է եղել մետրոպոլիտենի բնականոն երևթեկությունը՝ փակ են բոլոր կայարանները։

«Քաղաքացիները կանգնում են դռների արանքում, չեն թողնում գնացքները շարժվեն։ Չգիտենք, թե երբ կվերականգնվի աշխատանքը։ Ավելի ուշ մենք հավելյալ կտեղեկացնենք այդ մասին»,-նշեց Խաչատրյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել