Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 12-ին, ժամը 14.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի 9 շենքի բնակարանից մեկից բերման է ենթարկվել Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ կողմից ավազակային հարձակում և բռնաբարություն կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 1966 թ. ծնված Գարիկ Դ.-ն: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Գարիկ Դ.-ն տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Աղբյուրը` Իրավաբան.net