Ավազակային հարձակումներ. Հարուցվել է քրեական գործ

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ստեփան Մ.-ի, Ռազմիկ Հ.-ի, Վախթանգ Հ.-ի, Գուրգեն Ա.-ի և անչափահաս Սուրեն Ա.- ի դեմ հարուցված քրեական գործը:

Այսպես, Ստեփան Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես հանցավոր համաձայնության գալով Ռազմիկ Հ.-ի, Վախթանգ Հ.-ի, Գուրգեն Ա.-ի և Սուրեն Ա.-ի հետ, 2011թ. մայիս-հուլիս ամիսների ընթացքում կատարել են ավազակային հարձակման նախապատրաստություն և ավազակային հարձակումներ:

Գործով 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Որպես իրեղեն ապացույցներ են ճանաչվել կպչուն ժապավենները, կլոր սանրը, սանրի վրայից հայտնաբերված 3 հատ մազերը, կպչուն ժապավենի վրայից հայտնաբերված 2 հատ մազերը, լոմբարդից առգրավված Ա. Մանվելյանին պատկանող ոսկյա թևնոցը, բջջային հեռախոսները, MITSWUBISHI CHARIAT մակնիշի ավտոմեքենայի բանալիները` 5 փաթեթներում:

Դատարանում մեղադրանքի պաշտպանությունն իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել