ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սա հանրային տրամադրությունները պղտորելու նպատակ հետապնդողների վառ երևակայության արգասիք հերթական սուտն է, որը կրկին ստիպված եմ հերքել։
Նախ ասեմ, որ ոչ միայն այսօր, այլ երբևէ չեմ եղել Մեգաբոլում, հետևաբար՝ չէի կարող հանդիպել հողվածում նշված անձանց։ Հեքիաթասացը հոդվածում նշել է ավտոմեքենայի կոնկրետ պետհամարանիշ՝ ավելի արժանահավատ երևալու համար, բայց այստեղ էլ է կեղծիքը բացահայտվել, քանի որ 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուս գոյություն չունի։
Ի դեպ, HH 11 պարունակող պետհամարանիշները պատգամավորներին տրամադրվող պետհամարանիշեր են, որոնք 001HH11-ից 132HH11- են՝ 132 պատգամավորների թվին համապատասխան։
Եվ այսպես, այս վառ երևակայություն ունեցող արդեն ծիծաղելի ստեր տարածողները, ովքեր մեզ մեղադրում են ֆեյքերի բանակ ունենալու մեջ, արդեն տևական ժամանակ է գործի են դրել իրենց ֆեյքերի բանակն ու իրենց լրատվականները՝ ստերով ու կեղծիքներով հասարակությանը ապակողմնորոշելու և իշխանությունների դեմ տրամադրելու համար։
Դատելով այս հոդվածի մեկնաբանություններից, այն բոլորովին արժանահավատ չի թվացել, պատվիրատուները պետք է հետևություն անեն և փոխեն սցենարիստին»։