«Քարաբաղը» 100 հազ. եվրո տուգանք կվճարի, Իբրահիմովն էլ ցմահ որակազրկվել է

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբաղ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ցմահ արգելել է ֆուտբոլային գործունեություն ծավալել:

Նա սոցկայքերում գրառում էր կատարել ու կոչ արել սպանել բոլոր հայերին անխտիր՝ մեծերից մինչեւ փոքր: «Առանց տարբերակման բոլորին պետք է սպանել: Ոչ մի ափսոսանք ու կարեկցանք չի կարող լինել: Եթե մենք չսպանենք, նրանք դա կանեն»,- նշել էր նա:

Այս մասին հայտնում է Mediamax Sport-ը։

ՈՒԵՖԱ-ն նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ֆաշիստական ու խտրական այլ վարքագիծ դրսեւորելու, ինչպես նաեւ պատշաճ վարքի կանոնները խախտելու մեջ:

ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ-ին, որպեսզի վերջինս ընդլայնի նրա ցմահ որակազրկումը նաեւ միջազգային մակարդակում: «Քարաբաղը» 100 հազ. եվրո տուգանք կվճարի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՈւԵՖԱ-ն հետքննություն է սկսել «Քարաբաղ» ակումբի մամլո ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ: Վերջինս բոլոր տարիքի հայերին սպանելու կոչեր էր հրապարակել սոցցանցում: Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրան հեռացրել են ֆուտբոլային գործունեությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել