Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ռազմական դրության պայմաններում ապօրինի հավաքներ կազմակերպելու համար, որն ինքը չի ընդունում։
Այս մասին ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում նշում է հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը։
«Ես չեմ կազմակերպել հավաք. հավաքը, ըստ էության, կազմակերպիչ չի ունեցել, և սա այն գործողությունների հերթական շարունակությունն է, որբ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում գործածում է այն մարդկանց նկատմամբ, որոնք հստակորեն դիրքորոշում են հայտնում, բարձրաձայնում են, որ ինքը պետական դավաճան է, հայ ժողովրդին ստորացրել է, մեր ժողովուրդը 5000-ից ավել զոհ է տվել իր պատճառով, հանձնել է Արցախը և տրորել, ստորացրել է հայ մարդու պատիվը»,- նշեց նա: