Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամներ Արա Պապյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Արկադի Վարդանյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Տիգրան Խզմալյանը, Արմենակ Կյուրեղյանը, Եղիշե Պետրոսյանը, ինչպես նաև նախաձեռնող խմբի անդամներ չհանդիսացող Արայիկ Պապիկյանը, Արեգ Կյուրեղյանը, Հայկ Կյուրեղյանը և Գագիկ Եղիազարյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի առաջին մասով, այն է՝ օրենքի սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը»: