49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Տանձուտի բնակիչ 52-ամյա տղամարդուն ու փախել

Ապրիլի 18-ին Համայնքային ոստիկանության Էրեբունի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ժամը 07.10-ին «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Արմավիրի մարզի Տանձուտ գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ:

Մեկնած Քրեական ոստիկանության Երևանի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ ապրիլի 18-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից մի շինությունում ոգելից խմիչքի ազդեցության տակ առաջացած վիճաբանության ժամանակ 49-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Տանձուտի բնակիչ 52-ամյա տղամարդուն ու փախել։

Տուժողի առողջությանը պատճառվել է ծանր վնաս։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին փախուստի դիմած տղամարդը մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին: Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել