Արա Մկրտչյանը վերանշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում․ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 18-ին, նման որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արա Մկրտչյանին վերանշանակել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում»,-նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք՝ Արա Մկրտչյանը ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ էր նշանակվել 2024 թվականի հունիսից։