Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:
Քաղաքացիական դատավարությունուն գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը: Այսինքն, դատավարության այն մասնակիցը, ով ցանկանում է հանդես գալ ոչ հայերեն լեզվով, ինքն է պարտավոր ապահովել թարգմանչի ներկայությունն ու վճարել նրա ծառայությունների համար: Դատարանն իրավունք ունի թարգմանիչ նշանակել կողմի առաջարկով, որը և վճարում է թարգմանչի ծառայությունների համար:
Որպեես թարգմանիչ կարող է հանդես գալ այն անձը, ով տիրապետում է թարգմանության համար անհրաժեշտ լեզուներին:
Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալ թարգմանությունը ճշգրտելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net