Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել․ պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր ընտանիքս Ստեփանակերտ է վերադարձել: Մեծ փորձությունից հետո Արցախը պիտի ապրի, ու, անկախ ստեղծված իրավիճակից, մենք վստահաբար կառուցելու ենք մեր երեխաների ապագան:

Կոչով դիմել եմ նաև կառավարության բոլոր պատասխանատուներին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն առաջիկա օրերին ընտանիքների՝ հարազատ օջախներում կրկին հաստատվելու ուղղությամբ:

Պետք է շարունակենք արարել ու ապրեցնել Արցախը»:

Լուսանկարը Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հոկտեմբերի 1-ին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել