ԱԱԾ-ն 6 քաղաքացու է ձերբակալել․ Էդուարդ Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնում է․ «Զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ՀՀ Ազգային ժողովին և կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով (Զանգվածային անկարգությունները), 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), 301.1-ին հոդվածի 1-ին մասով (Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը, սահմանադրական դատարանին պարտադրելը) նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Թվով 6 քաղաքացի։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակման «օպերացիայի» առավել ակտիվ մասնակիցներից երկուսը ձերբակալվածների ցանկում են։

Բոլոր հանցագործները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել