Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Դավիթ Ս.-ի (անունը փոխված է) դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. հոկտեմբերին Երևան քաղաքում գործող «Քնարյան» ՍՊԸ-ի տնօրեն Ե. Քնարյանին խաբելով` գնելու պատրվակով վերցրել է ավտոմեքենաներ, որոնք էժան գնով վաճառել է տարբեր քաղաքացիների և դիմել փախուստի:
Գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net