Ոստիկանությունը հայտնաբերել և վերցրել է 1.15 գրամ քաշով թմրամիջոց

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Վազգեն Ս.-ի դեմ հարուցված քրեական գործը:

Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում առանց իրացնելու նպատակի, անձնական գործածման համար, Վանաձոր քաղաքի քիմիագործների այգում վայրի աճած կանեփ տեսակի խոտաբույսի տերևներ քաղելու միջոցով ապօրինի ձեռք է բերել, ապա տնայնագործական եղանակով չորացնելով պատրաստել և իր մոտ պահել չորացված մարիխուանա տեսակի զգալի չափերով` 1.15 գրամ քաշով թմրամիջոց, որը 2012 թվականի դեկտեմբերի 10-ին ոստիկանության Վանաձորի բաժնում նույն բաժնի աշխատակիցների կողմից անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և վերցվել է։

Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Լոռու մարզի դատախազության կողմից:

Գործով մեղադրյալ Վազգեն Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նյութում ներկայացված անձանց անունները հասկանալի պատճառներով փոփոխված են:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել