Մարտունու վրա հարձակումը հետ մղեցին Արցախի հերոսների զավակները․ Wargonzo

Wargonzo նախագծի ղեկավարի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հայտնել է, որ վերջին պատերազմի հայտնի դաշտային հրամանատարների որդիները, այսօր, իրենց հայրերի պես, ոչ միայն ճակատում են կռվում, այլև իրական սխրանքներ են գործում, հայտնում է նախագծի տելեգրամյան ալիքը։

«Նախորդ օրը Մարտունիում կասեցվել է լայնածավալ տանկային առաջխաղացումը: Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ առաջիկայում շատ հետաքրքիր լուրեր են սպասում մեզ բոլորիս: Դե, այն հարցին, թե ինչու է նա վտանգում իր կյանքը՝ պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահը չպատասխանեց: Ասես դա քննարկվող հարց չէ, և այլ կերպ վարվել պարզապես անհնար է: Ես հպարտ եմ ձեզ հանդիպելու համար»,-WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել