Նախկինում դատապարտվածը՝ նոր հանցանքով

Մարտի 26-ին ոստիկանության Էրեբունում բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի հիմարկությունից մեծ քանակության պղնձյա մալուխներ են գողացել:

Ապրիլի 5-ին ոստիկանության ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ նշված գողությունը կատարելու կասկածանքով Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ջ.-ին, որը խոստովանել է հանցանքը:

Պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում կատարել է մեկ այլ գողություն ևս: Ոստիկության փոխանցմամբ՝ գողոնը մասամբ առգրավված է:
Արթուր Ջ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել