Խորը աղճատում կա իրական առաջնագծի ու ֆեյսբուքի առաջնագծի միջև. Դավիթ Սանասարյան

ՊՎԾ ղեկավար (լիազորությունները ժամանակավորապես կասեցված) Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Խորը աղճատում կա իրական առաջնագծի ու ֆեյսբուքի առաջնագծի միջև։

Ֆեյսբուքում և՛ չափից ավել պաթոսը, և՛ պարտվողական տրամադրությունը ոչ մի աղերս չունեն առաջնագծի հետ։ Ֆեյսբուքյան այս տարածքը խորթ է դառնում բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ մեկնում են սահման, սահմանի թիկունք ու գործ անում։

Սահմանում հումոր կա, իրար նկատմամբ հարգանք կա, անվախություն կա, զգուշավորություն ու խելամտություն կա։ Մի հատ շուրջբոլորը նայեք, բա էսպե՞ս են թիկունք ապահովում։

Ոգիներդ ամուր պահեք, բեկումն այնպայման լինելու է»։

Նշենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը հայտնել էր, որ առաջնագծում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել