Արդարացվածը և նրա իրավունքները

Արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարությա  օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:

 Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պարտավոր են արդարացվածին պարզաբանել վնասի հատուցում ստանալու իրավունքը:

 Դատարանի արդարացման դատավճռի կամ համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև վնասի հատուցման կարգը պարզաբանող ծանուցումը դատավճիռը կամ որոշումը կայացնելուց հետո` եռօրյա ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է արդարացվածին: Ծանուցման մեջ նշվում է, թե օրենքին համապատասխան ինչպիսի վնաս կարող է հատուցվել, ինչ ժամկետում, որ մարմնին պետք է դիմել վնասը հատուցելու պահանջով:

Արդարացվածին պատճառված վնասը հատուցվում է քաղաքացիական դատավարության կարգով:

 Արդարացվածին պատճառված վնասը հատուցելու իրավունքը պարզաբանելու մասին իրականացվող դատավարական գործողության արձանագրության մեջ կատարվում է գրառում կամ կազմվում է առանձին արձանագրություն:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել