Դրոշ բարձրացնելու, թողել թռնելու Ալիևի այս «ակցիան» երկու կարևոր հարց է լուծում․ Հայկ Սահակյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դրոշ բարձրացնելու, թողել թռնելու Ալիևի այս «ակցիան» երկու կարևոր հարց է լուծում․

1- Հոգեբանական ճնշում ա գործադրում թիկունքի վրա, թե իբր տեսեք, գրավել ենք, մեր քարտեզը լայնացնում ենք և այլն։

2 – Բանակցային սեղանին նստելուց առաջ իր համար դրական/հաղթական հիմքեր ա ստեղծում, անկախ էն բանից՝ այդ տարածքներում վերահսկողություն ունի, թե ոչ։

Մինչև մենք պատերազմի մասին մեր հնացած պատկերացումներով սպասում ենք, որ թշնամին տանկերով պիտի գա մտնի, որ դա համարենք իրենը և պաշտոնապես ընդունենք այդ հանգամանքը, Ալիևը մոբիլ ջոկատներով, թեկուզև մի 20-25 րոպեով մտնում ա տարբեր գյուղեր, քաղաքներ, դրոշ բարձրացնում, հայտարարում այդ մասին ի լուր աշխարհի, աշխարհ էլ իր քարտեզում մեր վերահսկողության տակից հանում, մտցնում ա Ադրբեջանի վերահսկողության տակ, նայում քարտեզին ու եզրակացնում, որ հայկական կողմը ոնց որ պարտվում ա։

Հաղթական ֆոն ա ստեղծում էլի, օգտվում ա ժամանակակից իրողությունների տված լայն հնարավորություններից, իսկ մենք դեռ սպասում ենք որ տանկեր բերի․․․

Կամ մենք էլ պիտի սկսենք այս դրոշային «ակցիային» ակտիվ մասնակցել՝ իմաստազրկելու կամ թշնամուն իր զենքով կոտրելու միտումով, կամ պիտի ռեալ մարտադաշտում ոռնաշարը ջարդենք, մտնենք Ադրբեջան ու այդ մասին շատ բարձր բարձրաձայնենք և վերջ տանք էս ամենին։

Հաղթանակն այլընտրանք չունի, պիտի՛ հաղթենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել