Արման Բաբաջանյանն առաջարկում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» փոխանցվող՝ պարտադիր գումարի չափը մեծացնել

Ազգային Ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՎԵՐԱՆԱՅԵԼ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՄՍԱԿԱՆ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ» (1000 դրամների հիմնադրամ) ԵՎ ՆՈՐ ԱՄՍԱԿԱՆ ՄԱՍՀԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Ռազմաճակատում ընթացող պատերազմական գործողություններում հաղթելու ու նաև պատերազմի հասցրած վնասները վերականգնելու համար մեզ անհրաժեշտ է հզոր ու բռունցքված թիկունք, որը կգործի «ամեն ինչ Արցախի համար» տրամաբանությամբ։ Ինչպես բանակին, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներին օգնելու համար մենք ունենք արդեն իսկ կայացած ինստիտուտներ, կառուցակարգեր՝ ի դեմս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի», որը հայտնի է նաև որպես «1000 դրամների հիմնադրամ» և Հայաստան համահայկական հիմնադրամի։

Այս համակարգերի միջոցով մենք արդեն իսկ կարողացել ենք բանակի ու թիկունքի համար ապահովել զգալի ֆինանասական աջակցություն, որը սակայն բավարար չէ։ Անհրաժեշտ է ավելին։

Այդ նպատակով առաջիկայում պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որը օրենքով կամրագրի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» և Հայաստան համահայկական հիմնադրամին քաղաքացիների կողմից կատարվելիք ամսական մասհանումները՝ կախված աշխատավարձի չափից, հետևյալ համամասնություններով․
մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար – 1000 դրամ
151,000-300,000 դրամ աշխատավարձ ստացողների համար – 3000 դրամ
301,000-500,000 դրամ աշխատավարձ ստացողների համար – 5000 դրամ
501,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար – 10,000 դրամ

Սա օրենսդրական նախաձեռնության նախնական տարբերակն է, որը, խելամիտ առաջարկների դեպքում, ենթակա է փոփոխման։
Բոլոր նրանց, ովքեր ունեն այս խնդրի լուծման հետ կապված այլ գաղափարներ կամ առաջարկներ, խնդրում եմ ներկայացնել դրանք։ Բոլոր հիմնավոր առաջարկներն ու նոր լուծումները տեղ կգտնեն օրենսդարական նախաձեռնության վերջանական տարբերակում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել