«ԹԻՄ» ՍՊԸ-ն այսօր գնեց «ՎԵՈՆ Արմենիա»-ն

2020թ․ հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվեց «ԹԻՄ» ՍՊԸ-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

Այս մասին հայտնում է «Թիմ Տելեկոմ Արմենիա» մամուլի ծառայությունը։

«Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։

Ինչպես նշեց Հայկ Եսայանը գործարքի կնքումից անմիջապես հետո․ «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում: «Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել