Հոկտեմբերի 27-ի զոհերից Արմենակ Արմենակյանի կինը մանրամասնում է․ «Գուցե ծրագրի մեջ չի եղել, վախից են սպանել»

21 տարի առաջ այս օրը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարվեց հարձակում՝ հերթական նստաշրջանի կառավարության հարց ու պատասխանի ժամանակ:

Ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը Ազգային ժողովի փոխխոսնակներ Ռուբեն Միրոյանն ու Յուրի Բախշյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերևարվել։

Հոկտեմբերի 27-ի գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին: Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է  ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման:

Ազգային ժողովի բակում պաշտոնյաներն ու հարազատներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհերի հիշատակին։

«Ամեն անգամ այս օրը մեր ընտանիքներում հիշում ենք կարծես թե առաջին օր, ինչպես այդ բոթը ցնցեց մեր ընտանիքները, բարեկամությանը, հայ ժողովրդին: Իրականում դա մեծ ահաբեկչություն, ոճրագործություն էր, որը մեր պատմության մեջ գրվեց որպես ամոթալի էջ՝ սև տառերով»,-ասաց հոկտեմբերի 27-ի զոհերից Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմենուհի Արմենակյան:

Նա խոսեց նաև արցախյան առաջին պատերազմի մասին, թե ինչպես էին ոճրագործության զոհ դարձած պաշտոնայներն այդ տարիներին կռվում թշնամու դեմ։ «Ինչպես Վազգեն Սարգսյանը ստեղծեց հայոց բանակը, ինչպես Արմենակ Արմենակյանը «Տիգրան մեծ» ջոկատով կարողացավ հաղթահարել այդ դժվարին տարիները և հաղթանակով վերադարձան, սակայն ցավոք սրտի, մի քանի ստահակների ձեռքով գլխատվեց մի ողջ ժողովուրդ, գլխատվեցին մեր պետական քաղաքական գործիչները, մեկ ակնթարում որբացավ 8 ընտանիք»:

Անդրադառնալով սպանությանը Արմենուհի Արմենակյանն ասաց․ «Մինչ այսօր առեղծված է Արմենակ Արմենակյանի սպանության վարկածը: Արմենակը չէր կարող միջանցքում հանգիստ նստել՝ լսելով կրակոցներ: Կա վարկած, որ նա այդտեղ չի եղել, կա վարկած, ինքը եղել է ճաշարանում, այդ 5 հոգուց եղել են այլ մարդիկ, որոնք գուցե վախից կամ այլ զացմունքից, որ Արմենակ Արմենակյանը տեսել է իրենց, և կուլ չէր տա, վրեժխնդիր կլիներ, գուցե ծրագրի մեջ չի եղել, վախից են սպանել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել